«Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը չէր բողոքարկի». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ: Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»:

«Գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելը բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը». Արմեն Մուրադյան
5200:42
«Իմացեք, թե ինչ են անելու ձեր հետ, եթե պատահմամբ ընկնեք խաղաղասեր թուրքի ձեռքը». Արամ Գևորգյան
6300:18
«Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան». Դերենիկ Մալխասյան
63Երեկ, 23:42
«Երբ Ադրբեջանի քմահաճույքները վեր են դասվում ՀՀ կենսական շահերից, դա հակառակորդի օրակարգի սպասարկում է». Տիգրան Աբրահամյան
76Երեկ, 23:06
«Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». Սևակ Հակոբյան
72Երեկ, 22:12
«Անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ ՀՀ-ում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն». Հովհաննես Իշխանյան
70Երեկ, 21:48
«Արևմտյան երկրները Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես օգտագործման գոտի». Շիրազ Մանուկյան
78Երեկ, 21:25
«Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են». Ոսկան Սարգսյան
71Երեկ, 21:12