«ՀՀ-ում հոսելու են միջազգային ներդրումներ». Հայկ Կոնջորյան

«Այն բոլոր փոխադրումները, որ Ադրբեջանը կարող է և կատարելու է ՀՀ-ի ճանապարհներով, նույն բոլոր գործողությունները ՀՀ-ն հնարավորություն է ունենալու կատարել նաև Ադրբեջանի տարածքով երկկողմ, նաև՝ տրանզիտ փոխադրումների համար, ինչը վիթխարի հնարավորություններ է ստեղծելու ՀՀ-ի համար»,- «Հանրային»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ընդգծելով, որ բոլոր կոմունիկացիաները բացվելու են ՀՀ- և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջակնության և փոխադարձության հիմքի վրա:
Ըստ Կոնջորյանի՝ այն, որ ՀՀ-ի տարածքում ՀՀ-ն և ԱՄՆ-ն աշխատելու են «Թրամփի ուղու» շրջանակը սահմանելու և այդ պրոեկտը իրագործելու վրա, դա խոսում է, որ այն մի կոմունիկացիոն հաղորդակցության պրոեկտ է լինելու, որը դառնալու է համաշխարհային, տարածաշրջանային հաղորդակցության մեծ մասշտաբների պրոեկտների մի մասը:
««Խաղաղության խաչմերուկ»-ը, ապաշրջափակումը և «Թրամփի ուղի»-ն դառնալու են «Միջին միջանցք»-ի կարևորագույն օղակ, որտեղից ՀՀ-ի համար բացվելու են վիթխարի ֆինանսական, տնտեսական հնարավորություններ: ՀՀ-ում հոսելու են միջազգային ներդրումներ»,- նշել է Կոնջորյանը և մանրամասնել, որ եթե աշխարհի ներդրողները տեսնեն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղություն են հաստատել, ՀՀ-ի տարածքում գործարկվել է «Թրամփի ուղի» պրոեկտը, նրանք ուզելու են ՀՀ-ում ներդրումներ անել: «Դռներ են բացվելու ՀՀ-ի համար և այդ դռներով միլիարդների հնարավորություններ են հոսելու ՀՀ-ում, որի շահառուն լինելու են ՀՀ քաղաքացիները»,-հավելել է նա:

«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
36Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
61Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
78Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
67Երեկ, 20:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
67Երեկ, 20:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
80Երեկ, 19:54