Պուտինի Վալդայի նստավայրի շուրջ ստեղծվել է 12 ՀՕՊ դիրք, իսկ Մոսկվայի մարզում՝ 60

Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի շուրջը ստեղծվել է 12 ՀՕՊ դիրք, որոնց մեծ մասի աշտարակների վրա տեղադրված են Պանցիր-Ս1 ՀՕՊ համակարգեր։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որն ուսումնասիրել է Yandex-ի նոր արբանյակային պատկերները և Yandex.Mirrors ծառայության լուսանկարները։
Նշվում է, որ Պուտինի ենթադրյալ ընկերուհի Ալինա Կաբաևան և նրանց երեխաները հաճախ են լինում Վալդայում։
2023 թվականին «Պրոեկտ»-ը հայտնել էր, որ այնտեղ նրա և իր երեխաների համար նոր տուն է կառուցվել, իսկ նրա օգնականները բնակարաններ են ձեռք բերել նստավայրից ոչ հեռու։
Միևնույն ժամանակ, Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում, որի բնակչությունը կազմում է ավելի քան 20 միլիոն մարդ, լրագրողները հայտնաբերել են ընդամենը 60 ՀՕՊ դիրք։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը նշում է, որ Մոսկվայի մարզում ռուսական ՀՕՊ նոր դիրքերը հաճախ տեղակայված են խորհրդային «փոքր ՀՕՊ օղակի» նախկին դիրքերի մոտ, որը նախատեսված էր քաղաքը ՆԱՏՕ-ի օդային հարձակումներից պաշտպանելու համար՝ օգտագործելով S-25 Բերկուտ հրթիռային համակարգերը։

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06