«Հարկատուներն Արփինե Սարգսյանի համար մոտ 125 հազար դոլարով ավտոմեքենա կգնեն»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ավելի քան 125 հազար դոլարով նոր ավտոմեքենա կգնենք։
Կառավարության հիմնավորումը շատ ուշագրավ է․ ասում է՝ նրա ավտոմեքենան 2014 թվականի արտադրության է, 350 հազար կիլոմետր արդեն քշել է, խիստ վտանգավոր է սպասարկման համար և ոչ հուսալի։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ, Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետին որ նոր էլեկտրոքար էինք գնել, հիմա էլ լիցքավորման կայան կգնենք։
Եվս մեկ՝ ոչ ավելորդ անգամ հիշեցնեմ, որ համաձայն 2018 թվականի ապրիլից սկսած սրանց հայտարարությունների՝ իրենք իշխանության են եկել ոչ թե իրենց, այլ՝ մեզ համար, ժողովրդի համար․ կարո՞ղ եք ասել, թե ժողովրդի քանի տոկոսն ունի 2024 կամ 2025 թվականի արտադրության ավտոմեքենա։ 11 տարի առաջ արտադրված ավտոն համարում են կյանքի համար վտանգավոր ու պետք է ՆԳ նախարարին հրատապ ավտո գնեն։ Հայաստանում օգտագործվող 1 մլն ավտոմեքենայից քա՞նիսն է 10 և ավելի տարեկան։
Փաստորեն, ըստ կառավարության, ՀՀ վարորդների մեծագույն մասը, ըստ երևույթին՝ 90 տոկոսից ավելին, երթևեկում է իր կյանքի համար խիստ վտանգավոր ավտոմեքենայով, բայց այդ վարորդներից յուրաքանչյուրը, որպես հարկատու, գումար կքցվի, որ Արփինե Սարգսյանը ունենա յուղը վրան ավտոմեքենա։ Էն Արփինե Սարգսյանը, որի վեջը չէ, որ մեր մեքենաներից ամեն օր գողություններ են անում։ Մինչ այս էլ մուծվել ենք, որ ՔՊ-ական պաշտոնյաները, ում պադավատ է հասնում, թարմացնեն իրենց ավտոպարկը։
Ի դեպ, իմ մեքենա էլ է ճիշտ ՆԳ նախարարի ավտոյի տարիքի, այսինքն՝ երթևեկում եմ կյանքի, սպասարկման համար վտանգավոր ու ոչ հուսալի ավտոմեքենայով։ Կարող է՞ կառավարության հաջորդ նիստում որոշեք ինձ էլ ավտո առնել։ Լիցքավորման կայան էլ»։

Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
75Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
75Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
75Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
92Երեկ, 20:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
81Երեկ, 19:30
«Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 19:06
Ինչպե՞ս խուսափել Շենգենյան վիզայի մերժումից. ԱԳՆ-ն ուղեցույց և տեսանյութեր է հրապարակել (տեսանյութ)
81Երեկ, 18:24
«Իմ նկատմամբ տեղի ունեցած խտրական վերաբերմունքը «բումերանգի օրենքով» արդարացնելը հիմնազուրկ է»․ Ռուբեն Մելիքյան
83Երեկ, 18:00