Նիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան՝ չէ. «Հրապարակ»
![]() 197 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել և առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։ Նախարարն իր ենթականերին հանձնարարել է՝ աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաև իբր կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը։ Իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել, ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրև կուռքի է վերաբերվում և երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։ Մեզ ասացին նաև, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան։ Ի դեպ, երեկ կառավարության նիստում էլ հաստատվել է «հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը»: Նույն Ժաննա Անդրեասյանի առաջարկությամբ որոշել են՝ «1. հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, 2.ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, 3. պարգեւատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին»: Եվ անգամ արտոնյալ վարկեր են տալու այս նախագծի մասնակիցներին, հեծանիվ ներկրողներին, սպասարկողներին և այլն»: |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
