Դեսպաններին հավաքում են Սյունիքում․ «Հրապարակ»
![]() 214 Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 09:06
«Հրապարակ»-ը գրում է․ «Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում, օգոստոսի 25-27-ը։ Ըստ ամենայնի, Սյունիքը պատահաբար չի ընտրվել: «Թրամփի ուղի» վաշինգթոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են և մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը: Ըստ որոշ լուրերի, այդ օրերին Սյունիք են մեկնելու նաև մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք եւս կծանոթացնեն տեղանքին ու համաձայնությունների մանրամասներին, չնայած անգամ ստորագրողները դեռ չգիտեն, թե ինչ է իրականում լինելու։ Օգոստոսյան ժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ երեկվա դրությամբ դեռ հստակ ինֆորմացիա չկար, սակայն նա հաստատ բաց չի թողնի դիվանագետների հետ շփվելու և իր քաղաքականությունն արդարացնելու այս առիթը: Մենք տեղեկացանք, որ հավաքից ավելի քան մեկ շաբաթ առաջ բրոնյա են արված Կապանի և մոտակա քաղաքների հյուրանոցների համարները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
