«Կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն․ ակնկալվում է զգոնություն ու անհապաղ դիմել բուժօգնության»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կատաղության դեմ պայքարի մասին․ Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության
Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում, հիմնականում՝ Ասիայում և Աֆրիկայում: Այն վիրուսային, զոոնոզ հիվանդություն է, որից տարեկան մահանում է շուրջ 60.000 մարդ, որի 40%-ը 15 տարեկանից ցածր երեխաներն են:
Շների կողմից մարդկանց կծելու դեպքերը պատասխանատու են մարդկանց մոտ կատաղության դեպքերի 99%-ի համար և կարող են կանխվել շների պատվաստումների և կծած դեպքերի հետազդակային կանխարգելման միջոցով: Ամենից հաճախ կատաղության զոհ են դառնում 5-14 տարեկան երեխաները։
Երբ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշներ, կատաղությունը դեպքերի 100%-ում մահացու ելք է ունենում:
Այնուամենայնիվ, կատաղությունից մահերը կարող են կանխվել ժամանակին հետազդակային կանխարգելման (PEP) միջոցով, որը կանխում է վիրուսի մուտքը կենտրոնական նյարդային համակարգ: PEP-ն բաղկացած է վերքերի մանրակրկիտ օճառով լվացումից /առնվազն 15 րոպեի ընթացքում/, մարդու՝ կատաղության դեմ պատվաստանյութի ներարկման ընթացքից և, անհրաժեշտության դեպքում, կատաղության դեմ իմունոգլոբուլինների ընդունումից (RIG):
Ամեն տարի աշխարհում ավելի քան 29 միլիոն մարդ ստանում է կատաղության դեմ պատվաստանյութ:
ԵՄ/ԵՏՏ-ում 2023 թվականին գրանցվել է մարդու կատաղության միայն 1 դեպք։ Սա առաջին դեպքն էր 2019 թվականից հետո։
Կենդանիների կատաղության դեպքերի վիճակագրությունը հետևյալն է՝ Ռումինիա՝ 49 դեպք (28 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 16 աղվես, 4 շուն, 1 շնագայլ)
Հունգարիա՝ 15 դեպք (9 աղվես, 3 շուն, 2 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 1 կատու), Լեհաստան՝ 7 դեպք (6 աղվես, 1 շուն):
Չնայած լայնածավալ պատվաստումային ծրագրերին, որոնք գրեթե վերացրել էին կատաղությունը վայրի բնությունից, այս դեպքերը ցույց են տալիս շարունակական վերահսկողության անհրաժեշտությունը։ Չղջիկների հետ կապված կատաղության դեպքեր Եվրոպայում շարունակվում են գրանցվել։
1977-2014 թթ․ ընթացքում գրանցվել է ավելի քան 1000 դեպք՝ հատկապես Դանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Լեհաստանում։
Մարդկանց շրջանում վարակը հազվադեպ է, բայց հնարավոր, եթե կծելուց հետո չի իրականացվում հետազդակային կանխարգելում։ 2025 թվականին Ռումինիայում գրանցվել է տեղական մահ՝ կապված թափառող շան կծելու հետ։ Սա առաջին դեպքն էր 2012 թվականից հետո։
Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության և կանխել մահացու ելքով հիվանդությունը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24