«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան

«Կան բժիշկներ, մասնավորապես «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամներ Գևորգ Գրիգորյանն ու Անուշ Պողոսյանը, ասում են, որ կան խնդիրներ և դուք վախենում եք իրենց հետ հանդիպել, խնդիրներից խոսել»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց լրագրողը։ «Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են։ Ո՞վ է այդ անձը, որ պիտի վախենանք»,-արձագանքեց նախարարը։ «Մենք ունենք տարբեր խողովակներ՝ աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ, ունենք հասարակական խորհուրդ, որի նիստը վերջերս է կայացել և որտեղ զեկուցել եմ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Տիկին Պողոսյանը ներկա էր այդ նիստին, բայց հարց չբարձրացրեց այս մասով, այսօր տիկին Կյուրեղյանն էր ներկա այստեղ և էլի հարց չբարձրացրեց։ Ինձ համար շատ տարօրինակ է՝ որտեղ ես գալիս եմ պատասխանելու հարցերին՝ հարց չի բարձրացվում, որովհետև վստահ եմ՝ հարց չկա, իսկ այդ անձինք քաղաքական շոուների մասով ազատ են»,- հավելեց Ավանեսյանը։

«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
7909:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
28410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
62307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
62107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
62807.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
88503.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
73603.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
93801.09.2026, 20:42