«Քննչականը և Դատախազությունը փորձել են չեղած բանը ներկայացնել որպես հանցագործության տարր»․ Հովհաննես Խուդոյան
![]() 196 Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 18:36 «Քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է, հանցագործության հետ բացարձակապես կապ չունի և քաղաքական շարժում կասեցնելու միտում է ունեցել՝ իրավապահների ուժերով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանը հավելեց, որ իր հրապարակած ձայնագրությունը ամբողջական է եղել․ «Հրապարակել եմ ձայնագրությունն ամբողջական, ցանկացած գիտակից մարդ կարող է լսել և հասկանալ՝ դա ինչ մասին է։ Ներկայացնում էին, որ կա՛մ գալու են իշխանական պատգամավորներին գնդակահարեն, կա՛մ դուրս են գալու փողոցներում մարդ գնդակահարեն, մինչդեռ պարզ է և ամենավատն այն է, որ Քննչականը և Դատախազությունը իրենք են փորձել չեղած բանը ներկայացնել որպես հանցագործության տարր»։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 14։30-ին Շենգավիթի դատարանում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
