«Նոյեմբերյանում աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասի գնալու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինում հայտնել եմ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի եռահարկ շենքը քանդում են, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սեպտեմբերի 1-ից Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները որտե՞ղ են դասեր անցկացնելու, ո՞ր կազմակերպությունը այդ նպատակով ինչքա՞ն տարածք է հատկացրել այդ դպրոցին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական գործընթացը սեպտեմբերից կիրականանա Նոյեմբերյանի վարժարանի 2-րդ մասնաշենքում»։ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցն ունի 588 աշակերտ, Նոյեմբերյանի վարժարանը՝ 151 աշակերտ, ԿԳՄՍ նախարարության կողմից տրված արտոնագրում նշված է , որ վարժարանը 420 աշակերտի ուսուցման համար պայմաններ ունի։ Վարժարանի ավագ դասարանները դասերի ժամանակ խմբերի են բաժանվում, կատարվում է խմբային ուսուցում։ Բացի այդ, որոշ առարկաների ուսուցման ժամանակ 20 աշակերտից ավել ունեցող դասարանները, համաձայն ԿԳՄՍ նախարարության հրահանգի, պետք կիսվեն։ Այս ամենը նշանակում է , որ սեպտեմբերից 1-ից Նոյեմբերյանի վարժարանի շենքում վարժարանի 151 և թիվ 2 հիմնական դպրոցի 588 աշակերտները մեկ հերթով դասեր չեն կարող անցկացնել։ Բնականաբար, 2-րդ հերթով դասեր կանցկացնեն «հյուրերը»՝ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները։ Դա կարող է աշակերտների մեծ հոսք առաջացնել թիվ 2 հիմնական դպրոցից դեպի Նոյեմբերյանի վարժարան։ Տվյալներ կան, որ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի շինարարությունը տևելու է 2 տարի, այսինքն՝ այդ դպրոցի աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասեր անելու»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61906.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112326.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142020.10.2026, 22:48