«Տիգրան Ավինյանի սուտ խոստումների շարքից. մահվան վերելակները փոխելու փող չկա». «Ժողովուրդ»
![]() 57 Այսօր, 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան: Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ուղղակի հայտնել է՝ գումար չկա։ Այլ կերպ ասած՝ 2025-ի համար նախատեսված 504 վերելակից վերջին 104-ի տեղադրումը կլինի «համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում», այսինքն, եթե փող գտնվի։ Ստացվում է՝ փառատոների, համերգների, քեֆերի գումար կա, Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու համար 20 հազար ԱՄՆ դոլարանոց տումսի գումար կա, բայց երևանցիների համար կենսական անվտանգային հարցի՝ վերելակների փոխարինման համար գումար չկա: Տեղեկացնենք, որ 1 վերելակը մոտ 10 մլն դրամ է, ինչը նշանակում է, որ 1.4 մլրդ դրամի կարիք ունի քաղաքապետարանը, որպեսզի Տիգրան Ավինյանի խոստումը 2025 թվականի վերաբերյալ կատարի: Չի կատարում, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վատ կառավարիչ է. ինչո՞ւ, որովհետև Երևան համայնքը ունի ավելի քան 14 մլրդ դրամի պարտք, չի կարողանում քաղաքացիներից և կազմակերպություններից գույքահարկերը հավաքագրել: Եթե կարողանար, 14 մլրդ պարտքից 1.4 մլրդ դրամը բարդ չէր լինի ուղղել անվտանգային կարևորագույն խնդրի լուծմանը: «Մեզ ուղարկված պատասխանում քաղաքապետարանը տեղեկացրել է, որ 2019-ից մինչ օրս փոխարինվել է 2056 վերելակ: «Օգոստոսի 28-ի դրությամբ 400 վերելակներից շուրջ 250-ը արդեն իսկ տեղադրվել են, մնացած 10 վերելակների փոխարինումը կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը: 2025 թվականի համար ևս 104 վերելակների փոխարինման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով հայտարարվել է մրցույթ, մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում կիրականացվի նաև 104 վերելակների փոխարինում, և ընդհանուր թվով 2025 թվականին փոխարինված վերելակների քանակը կդառնա 504»,- ասված է հարցման պատասխանում: Կարճ ասած՝ քաղաքացիները կսպասեն, գլխավորը շինթույլտվություններն են, որ արագ տրվում են համապատասխան «վերաբերմունքով». մայրաքաղաքի տեսքը օր օրի ավելի է աղճատվում, իսկ մահվան վերելակները փոխարինելու համար փող չկա»։ |
«Այժմ, երբ «Զանգեզուրի միջանցքը» կրում է Թրամփի անունը, այն շուտով կյանքի կկոչվի»․ Ալիև
1711:12«Տպավորություն է՝ ՀՀ ընդդիմությունը պաշտպանում է ՌԴ-ի և Բելառուսի նախագահների քաղաքականությունը»․ Թաթուլ Հակոբյան
3010:54«Հենց որ ՀՀ սահմանադրությունից տարածքային պահանջները հանվեն, խաղաղության պայմանագիրը կստորագրվի»․ Ալիև
6610:48Վիետնամում թայֆունի հետևանքով 7 մարդ է զոհվել (տեսանյութ)
6410:30«Մինչ հայաստանյան ռեժիմը մտածում է ռազմական բյուջեի նվազեցման ուղղությամբ, Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը»․ Տիգրան Աբրահամյան
3910:24«ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի»․ Արաղչի
7810:00«Այսպիսի ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս, քանի դեռ Իսրայելը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
6209:54«Տիգրան Ավինյանի սուտ խոստումների շարքից. մահվան վերելակները փոխելու փող չկա». «Ժողովուրդ»
5609:36