«ՌԴ-ն TRIPP նախագծում տեսնում է սեփական շահը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 243 Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ., 09:48 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում բաց տեքստով հայտարարել է․ «Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհը կարող է դառնալ Հայաստան–Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնական ուղին։ Այն կնպաստի նաև Եվրասիայի տրանսպորտային մեծ շրջանակի ձևավորմանը»։ Այս հայտարարությունն ունի երեք կարևոր շեշտադրում․ 1․ Նոյեմբերի 9-ի համատեքստ․ Մոսկվան հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիոն օրակարգը մնում է ուժի մեջ, և Ռուսաստանը ցանկանում է վերահսկել գործընթացը։ 2․ TRIPP-ի համատեքստ․ Օվերչուկի խոսքերը փաստում են, որ նույնիսկ Վաշինգտոնի նախաձեռնած «Trump Route/Peace & Prosperity» նախագծում Ռուսաստանը տեսնում է սեփական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան չի ուզում դուրս մնալ ճանապարհների «միջազգային բաշխման» գործընթացում իր «փայից»: 3․ Ռուս–ամերիկյան հնարավոր փոխհամաձայնություն․ չի բացառվում, որ Վաշինգտոնում օգոստոսյան համաձայնագրերից առաջ արդեն իսկ եղել են Մոսկվա–Վաշինգտոն շփումներ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։ Եթե հատկապես վերջին վարկածը գոյության իրավունք ունի, ապա Հայաստանը կարող է տեսական հնարավորություններ ստանալ՝ աշխարհաքաղաքական շահերը ներդաշնակեցնելու առումով: Ինչո՞ւ եմ ասում «տեսական»: Այն պարզ պատճառով, որ մեզ տակավին անհայտ են TRIPP-ի շահագործման պարամետրերը: Համենայն դեպս, Օվերչուկի հայտարարությունը ցույց է տալիս՝ Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը թվում էր դուրս է գալիս իր վերահսկողությունից»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
