«Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ», գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում։
Աշխարհի փորձը շատ հստակ է․
Անգլիայում, երբ դպրոցներն արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքները աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։
Իսպանիայում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտները առաջադիմեցին այնքան, որքան մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունք։
Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։
Ֆրանսիայում դպրոցներում բջջայինների արգելքից հետո, արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և քիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։
Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներ ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։
Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։
Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել քիբերբուլինգից
* Այո, դա անհրաժեշտ քայլ է
*Ոչ, պետք է թույլ տալ ազատություն
*Պետք է լինեն միայն մասնակի սահմանափակումներ:
Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61906.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112326.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142020.10.2026, 22:48