«Փաշինյանն անորակ և խոտան դասագրքերը գովազդում է որպես հաջող և կիրառելի»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց պատմության 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի խոտան ու անորակ դասագրքերի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար կարիք է առաջացել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լուսանկարվի 8-րդ և 9-րդ դասարանի դասագրքերի հետ, այնպես ինպես դա արեց Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած խայտառակ ու տխրահռչակ դասագիրքը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին գովազդելու ժամանակ:
Ակնկալում եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությունը՝ նման լուսանկարներ ապահովելու գործում:
Հիշեցնեմ, որ պատմագիտական համայնքի կողմից լայնորեն գրախոսված ու քննադատված 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի պատմության դասագրքերը կառավարության ներկա կազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գովազդում է որպես հաջող ու կիրառելի դասագրքեր, զանց առնելով բազմաթիվ հրապարակված գրախոսականներն ու քննադատական կարծիքները:
Միայն դասագրքերի պահով ԿԳՄՍ-ի դեմ հարուցվելիք քրեական գործը հիմնված է լինելու հետևյալ երեք՝ անհերքելի փաստերի վրա հիմնված մեղադրանքների վրա՝
ա. կրկնահանցագործություն՝ պետական միջոցների վատնման և հարկատուների գումարների փոշիացման դրվագով,
բ. կոռուպցիոն սխեմայի կիրառում՝ խոտան ու քննություն չբռնող դասագրքերը «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի միջոցով պատրաստելու գործում
գ. որակյալ կրթություն ստանալու երեխաների սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում
Պարտադիր եմ համարում, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքի կապակցությամբ առանձին գրախոսություն պատրաստի ու հանրայնացնի նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61906.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112326.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142020.10.2026, 22:48