«Իրավական գործընթաց ենք սկսելու․ մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, ինչ խոսում են»․ Ժաննա Անդրեասյան
![]() 248 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 17:54 «Այս գործընթացում շատ որակումներ են հնչել, ես երբեք այդպես չեմ վարվել, բայց պետք է ասեմ, որ այդ որակումների առնչությամբ նաև իրավական գործընթաց ենք սկսելու, որովհետև մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, ինչ խոսում են, և պետք է պատասխան տան այն բոլոր անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող և շարունակաբար դա իրականացնող գործունեության համար»,- այս մասին, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման հետ կապված քննադատություններին։ «Առաջիկայում կլինեն համապատասխան հայցեր և արդյունքում կտեսնենք, թե այդ որակումներից որը և ինչքանով տեղի ունի,- նշեց նախարարը։ «Ի՞նչ է տեղի ունենում Ցեղասպանության հուշահամալիրում ու թանգարանում. տեղի է ունենում շատ պարզ բան. ավելի քան 60 տարիների ընթացքում մենք այստեղ չենք ունեցել վերանորոգման գործընթաց, ունեցել ենք լրջագույն խնդիրներ՝ ջրահեռացման հետ կապված, որոնք եթե ժամանակին լուծված լինեին, երևի այսօր այդ խնդիրները չէնք ունենա։ Բացի դրանից, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ 2015-ին իրականացվել են աշխատանքներ, իրականացվել են հապճեպ՝ առանց հաշվի առնելու շատ խնդիրներ․․․ Մենք այսօր փորձում ենք մեր կարևորագույն հուշարձանը բերել պատշաճ տեսքի, որովհետև այդտեղ ամեն ապրիլի 24-ին բազմահազար մարդիկ են այցելում, և ո՞վ էր պատասխան տալու, եթե մույթերից որևէ սալ պոկվեր․․․ Հիմա դա արվում է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
