«Եթե նույնիսկ երդվեն էլ, չհավատա՛ք». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքի» մասին
![]() 306 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 18:42 «Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն և գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ. օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգթոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը։ Սրանից բխում է, որ ՀՀ տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է Հայաստանը, և որոնց հետ կապված ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթի լուսապատճենը։ «Արձանագրվել է, որ ՀՀ տարածքում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք։ Ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրության տակ կա նաև ԱՄՆ-ի նախագահի ստորագրությունը, Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Եվ եթե մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, մենք գծել ենք շրջանակը և ստորագրել ենք, թե ինչի մասին են տարածաշրջանային կոմունիկացիաները և ապաշրջափակումը։ Բայց սա էլ ամբողջը չէ. Ամողջ պատմությունն այն է, որ այս թղթի 4-րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ-ի քննարկման օրակարգի հարց է։ Հարց կծագի, թե ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ Ադրբեջանը։ Կապը հետևյալն է, որ այս նախագիծը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է կպնի Ադրբեջանին, և Հայաստանի ու Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է․․․ Մի հատ էլ ես ու նախագահ Թրամփն ստորագրել ենք մտադրությունների հուշագիր «խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա և ԱՄՆ-ն շահագրգռված է այնտեղ ներդրումներ անելու։ Սա է օբյեկտիվ իրականությունը։ Ես հստակ ասում եմ, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել ձեր նշած անունով («Զանգեզուրի միջանցք»–խմբ․) գոյություն ունեցող ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, որը կարող է միանալ, օրինակ, Թրամփի ուղուն, անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով։ Բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, ՀՀ-ի ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ եթե նույնիսկ երդվեն, թե դա ՀՀ-ի հետ կապ ունի, չհավատաք։ |

«Պատրաստվեք Աստծո ցասման հերթական դրսևորումներին». Արամ Գևորգյան
16101:30
«Հիմա խաղաղությունը ֆետիշացնում են, որովհետև էլ ուրիշ ասելիք չունեն». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
190Երեկ, 23:06
«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
300Երեկ, 17:54
«Քեզ ոչ ոք չի պաշտպանելու, երբ պատմության ընթացքը շպրտի մայրուղու բորտին»․ Արմեն Աշոտյան
248Երեկ, 16:54
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն զբաղվում միջուկային զենքի փորձարկմամբ»․ Պեսկով
256Երեկ, 16:14
«Կարճ ասած՝ աշոտյան եղիր ստեղից». Ալեն Սիմոնյան
215Երեկ, 15:24
«Այս մարդակերպ թափոնը ժամանակին աղերսում էր ինձ փրկել իրեն Առաքել Մովսիսյանի զայրույթից». Արմեն Աշոտյան
320Երեկ, 15:12
«Սպասում ենք՝ ԱՄՆ-ն հաստատի, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են»․ Լավրով
246Երեկ, 15:09
