«Զիջում Ադրբեջանի՞ն, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ պարտադիր ծառայության ժամկետը 2026թ․ ամառային զորակոչից սկսած կրճատվելու է 24-ից մինչև 18 ամիս։
Նախարարությունը դա հիմնավորում է պայմանագրային զինծառայողների թվի աճով։ Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․
Հայաստանի սահմանները շարունակում են մնալ մշտական սպառնալիքի տակ, և բանակի մարտունակությունը չի կարելի չափել միայն զինծառայության ժամկետով:
Ժողովրդագրական ճգնաժամն իրական է, բայց ծառայության կրճատումը պետք է ուղեկցվի պահեստազորի և պայմանագրայինների իրական ուժեղացմամբ։
Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի զինված ուժերի սահմանափակում և կրճատում․ և եթե Երևանը գնում է այս քայլին առանց ռազմավարական հաշվարկի, ապա այն ընկալվելու է ոչ թե որպես բարեփոխում, այլ՝ Բաքվի պահանջի կատարում։
Կա նաև ներքին քաղաքական հաշվարկ․ ծառայության ժամկետի կրճատումը արվում է ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությանը «հաճոյանալու» նպատակով։
Սա իշխանության հերթական մանևրն է, որտեղ անվտանգությունն արդարացվում է կարճաժամկետ քաղաքական շահով։
Աշխարհի փորձը ցույց է տալիս․ ծառայության ժամկետը կարելի է կրճատել միայն այն դեպքում, երբ առկա է ուժեղ պահեստազոր, տեխնոլոգիական արդիականացում և հստակ ռազմավարություն։
Հակառակ դեպքում՝ ծառայության կրճատումը դառնում է ոչ թե բանակի ուժեղացման, այլ պետության թուլացման գործիք»։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7302:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
8901:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8200:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
8800:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
101Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
91Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
104Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
104Երեկ, 18:12