«Երբ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 192 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 11:12 «Ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ ունենալ»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին, խոսելով անվտանգության ապահովման գործիքներից, հարցադրում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իսկ ուժեղ ումի՞ց, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ուժեղ բանակ ունենանք մեկ պայմանական հակառակորդից, ապա եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու, երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվում է՝ մեր ռազմավարությունը զրո՞ է»,- ասում է Նիկոլ Փաշինայնը՝ նշելով, որ կոնկրետ կոնցեպտ սահմանաված չի եղել նաև՝ ուժեղ բանակ դաշնակիցների հե՞տ, թե՞ առանց նրանց։ «Իսկ ի՞նչ խնդիր է դնում պետությունն իր բանակի առջև։ ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, նրա խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը ապահովելն է, սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ռազմավարությունը տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունք․ «Նախկինում զենքի ձեռքբերման մեր շուկաները սահմանափակ էին, հիմա մեր շուկաներն անսահմանափակ են, չնայած սա էլ պետք չէ բացարձականացնել, այնպես չէ, որ մենք ձգտում ունենք բոլոր տեսակի սպառազինություն ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բանակը մեզ համար եղել է անվտանգության ապահովման թիվ մեկ գործիք․ «Բայց, երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
