«Այդ մարդը սպառնալիք է, որը պետք է վնասազերծվի»․ Միքայել Սրբազան
![]() 283 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 17:18 «Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ով կատարեց հեղաշրջում։ Բայց երբ հայտարարեց, որ վարչապետ է ուզում դառնալ, հետ կանգնեցի ու այդ օրվանից է սկսվում այս իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց Միքայել Սրբազանը։ «Հույս ունեին, որ ոչ միայն «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պետք է հեղինակեմ, այլ նաև միանամ իրենց։ Եղավ հակառակը և այդ ժամանակվանից սկսած դարձա այս իշխանության աչքի փուշը»,- պատմեց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ իշխանության հանդեպ քննադատությունը սրվել է հատկապես պատերազմից հետո, թեպետ պատերազմի օրերին պետության կողքին է եղել։ «Երբ գերագույն գլխավոր հրամատար իրեն կարգող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է կասկածում իր կարողությունների վրա, լրագրողներն անընդհատ փորձում էին իմ կարծիքն իմանալ։ Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում անել։ Առ այսօր ասում եմ՝ այդ մարդը սպառնալիք է այս երկրին, որը պետք է վնասազերծվի»,- ասաց Սրբազանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
