Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղնուծուծով կոռուպցիայի մեջ թաղված այս անձը երեկ հերթական անգամ փորձեց լրատվամիջոցներին մեղադրել իր առերևույթ կոռուպցիոն հանցադրվագների վրա լույս սփռելու համար։ Ի գիտություն նրա՝ իմ դեմ ներկայացված քաղաքացիական հայցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, մեր կողմից ներկայացված ծանրակշիռ փաստերի և ապացույցների համակցության ճնշման ներքո, արժանահավատ է համարել հետևյալ պնդումները և դատողությունները․ «…բանակից անհայտ հանգամանքներում ազատված Ավինյանին Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ: Նշանակումից օրեր անց Ավինյանն արդեն կոռուպցիոն սկանդալների կիզակետում էր. նրա հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար 16 մլն դրամի պետական դրամաշնորհ ստացավ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից...», «...Տապալված արտակարգ դրության ընթացքում Ավինյանը պարետ էր, վերջին կես տարում էլ՝ փոխքաղաքապետ, անսահմանափակ լիազորություններով: Պարզվում է սակայն, որ նրա նշանակումն ի սկզբանե ապօրինի է, քանի որ, քաղաքապետի տեղակալն օրենքով չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, Ավինյանն առ այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, այսինքն՝ ղեկավարում է շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն: Սա ակնհայտ քաղաքական կոռուպցիա է...», «...Ավինյանը վայելում է իշխանախմբի հովանավորությունը և պատասխանատվության չի ենթարկվում ակնհայտ ապօրինի նման դրվագների համար, որպես քաղաքապետի թեկնածու խոսում է բավականին ինքնավստահ և նույնիսկ սպառնալից», «…Ավինյանի ենթակայությանը հանձնված քաղավիացիայի ոլորտը նրա փոխվարչապետության շրջանում ևս կատարելապես տապալվեց, 44-օրյա պատերազմը Հայաստանը դիմավորեց մեզ մոտ գրանցված ընդամենը մեկ քաղաքացիական օդանավով, երբ 2019 թվականին դրանց թիվը ինն էր», «տնտեսական և քաղաքական համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, բայց հասարակությանը հեգնելով՝ շարունակում են ապրել, և աշխատել, և հավակնում են վերընտրվել», «Տիգրան Ավինյանը տիրապետում է անսահմանափակ վարչական ռեսուրսի և նրա ներկայիս գործունեությունը բացառապես քարոզչական կամ խոստումներ տալու տիրույթում է»։ Այնպես որ, սույն անձը լավ կլինի նախ պարզաբանումներ տա փաստացի ապացուցված այս կոռուպցիոն հանցանքների և իշխանազանցությունների համար»։