Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մեղրիից վատ լուրեր ունեմ»․ Հրանտ Բագրատյան

«Մեղրիից վատ լուրեր ունեմ»․ Հրանտ Բագրատյան
809
Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ., 16:06

«Ինձ թվում է՝ որոշում կա ցանկացած գնով կանգնեցնել ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության պարտությունների շղթան ՏԻՄ ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։ Նրա խոսքով այս դեպքը կազդի նաև Էջմիածնում առաջիկա ընտրությունների վրա։
Հարցին, թե 2026-ին սպասվող ընտրությունների վերաբերյալ ի՞նչ վերլուծություններ կան, Բագրատյանը նշեց․ «Լավ բան չի երևում, եկեք խոսենք նրանից, որ Մեղրին տվել ենք, այնտեղից վատ լուրեր ունեմ: Եթե նախկինում 4 երկրի հետ սահման ունեինք, հիմա երեք երկրի հետ ունենք, ինձ դա է հուզում․․․ Մենք հանձնել ենք միջանցք և Իրանի սահմանը, ունեինք 4 սահման, հիմա ունենք 3-ը»,- ասաց Բագրատյանը։

«Մեղրիից վատ լուրեր ունեմ»․ Հրանտ Բագրատյան