«Լավ ա՝ չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը». Քրիստինե Վարդանյան
![]() 133 Այսօր, 13:18 ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՔՕ-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ «ընդդիմությունը կեղծ օրակարգ է բերել, թե ցեղասպանությունը փորձում են մերժել, տոտալ քարոզչություն է տեղի ունենում ցեղասպանության դեմ և այլն: Վերցրել եք թեման ու խաղում եք մարդկանց հույզերի հետ»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արձագանքը չուշացավ. «Այն, ինչ չէինք կարող պատկերացնել տարիներ առաջ, որ ապրիլ 24-յան ուղերձում կամ դրանից առաջ տարբեր համաժողովներում այն կասկածի որդը, թե ինչու եղավ Հայոց ցեղասպանություն, այսօր չոքել է մեր դռանը: Չէինք կարող պատերացնել որ ԱԳՆ ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովներում այլևս Հայոց ցեղասպանությունը դեն է նետվելու օրակարգից: Աչքը տեսածից է վախենում, դրա համար փորձում ենք աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար»: Ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը: «Կարիքը, որը մեզ դրդել է այս նախաձեռնությանը՝ այն է, որ այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ տեսնում ենք ցեղասպանության հետևանքների նսեմացմանն ուղղված գործողություններ և արտահայտություններ: Հիմա Սովետական միություն չկա, ամեն ինչ փոխվել է, բա մեզ պե՞տք է ցեղասպանությունը հիշատակելը. սա՛ է ձեր քաղաքականության էությունը ու դա կանխելու համար ենք նախաձեռնությունն առաջարկում»: Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց իշխանականներին. «Խնդիրը ո՞րն է, ժողովո՛ւրդ: Բերել ենք Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդված: Միակ բանը, որ խելքին մոտ ասում եք, էն ա, որ սենց հոդված արդեն կա՝ 136-րդ հոդվածը: Հոդվածն ասում է՝ ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե կատարվել է ռասսակայան պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման, կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն, բռնություն հրահրելու նպատալով: Ավելի պարզ բացատրեմ, եթե էս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել: Հիմա, եթե դուք էդ ուրացման քաղաքականությունը չեք վարում, ի՞նչ խնդիր ունեք: Ի՞նչն ա ձեզ տենց անհանգստացրել, որ ԱԺ խրամատներում օրենքի դեմ պայքար եք մղում: Հայ մարդն էս օրենքի հետ ի՞նչ խնդիր կարա ունենա... Իսրայելի վարչապետը ուղիղ եթերում ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրն ասում է՝ պետք է հասկանանք, ցեղասպանության ճանաչումն ինչ խնդիր է մեզ համար լուծում: Լավ ա՝ չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը...»: |
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1714:12«Դուք Միութենական պետության կողմնակի՞ց եք, թե՞ թրքահպատակ շան տղա». Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4614:06«Լավ ա՝ չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11413:18«Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում». Հայկ Սարգսյան (տեսանյութ)
14312:36«Վարույթ հարուցելու օրը կապում եմ իմ նախագծի քննարկման հետ». Հայկ Սարգսյան (տեսանյութ)
13312:24«ՔՊ-ից կա՞ն պատգամավորեր, ովքեր կմիանան իմփիչմենթին». լրագրողը՝ Ռուստամ Բաքոյանին (տեսանյութ)
13512:06«Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա». Կոպիրկին
17611:50Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի պլանի մանրամասները (տեսանյութ)
13811:24