«Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է». Հակոբ Բադալյան
![]() 199 Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 22:48 Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրել է. «Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է, որի առիթը ՏԻՄ ընտրությունն է: Փորձերն իհարկե չեն դադարելու: Վրաստանը հիմնարար նշանակության կետ է Կովկասում եւ Սևծովյան ավազանում: Եվրաատլանտյան ուլտրագլոբալիզմը այդ կետը հեշտությամբ չի հանձնելու, չի հրաժարվելու այդ կետից: Թրամպը առայժմ գոնե հրապարակավ «անհաղորդ» է, չնայած «Վրացական երազանքը» տևական ժամանակ փորձում է իր վրա հրավիրել նրա ուշադրությունը: Միևնույն ժամանակ, դիցուք, «Թրամպի ուղղին», ըստ էության, իր ռազմավարական-ռազմաքաղաքական նշանակության իմաստով չի կարող լինել կենսունակ նախագիծ, եթե «չընկնի» Վրաստանը: Հետևաբար, նրանք, ովքեր Թրամփի սեղանին են դրել այդ «ուղին», նրա սեղանից էլ «հեռացնում» են, թերևս, Վրաստանի թեման: «Թրամպի ուղի» անունն է միայն, իրականում այն նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի նախագիծն է, որը հմտորեն «իրագործվել» է՝ Թրամպի «սիրամարգությունը» հաշվի առնելով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
