«Հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Պուտին–Ալիև հանդիպումը․ հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում․
Պուտին–Ալիև հանդիպումը, որը տևել է շուրջ մեկ ժամ, ըստ ամենայնի, որոշ չափով «կհալեցնի» այն սառույցը, որն առաջացել էր վերջին ամիսներին ռուս–ադրբեջանական հարաբերություններում։
Սակայն վաղ է խոսել ռազմավարական գործընկերության վերադարձի մասին։
Իրականում՝ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։
Ինքնաթիռի վթարի պատմությունը պարզապես արտացոլեց այն անվստահությունը, որ առաջացել էր դեռևս 44-օրյա պատերազմի հետևանքով հաստատված նոր ստատուս-քվոյից հետո։
Խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, Բաքվի ակտիվ կապերը Անկարայի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Մոսկվայի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում՝ այս ամենը դարձան նոր քաղաքական իրականության բաղադրիչներ։
Ալիևը այսօր վարում է հաշվարկված, բազմավեկտոր քաղաքականություն՝ հավասարակշռելով Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի շահերը։
Պուտինի համար այս հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռ կարող է լինել ազդեցիկ խաղացող տարածաշրջանում, թեկուզ՝ առանց նախկին լծակների։
Այս հանդիպումն ավելի շուտ վերաբերում է պայմանական գործընկերությանը, քան ռազմավարական դաշինքին։
Այո, սառույցը հալվում է, բայց անվստահության «սառնությունը» դեռ պահպանվում է»։

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա՝ «Մոսադի» հետ կապերի մասին լուրը
1513:39
«Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ալիևը, ըստ էության, ծաղրել է Մոսկվային». Հակոբ Բադալյան
3413:12
«Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում». Արտակ Զաքարյան
3713:06
Մոլդովայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ
8112:24
Օկուպացված Շուշիում Ալիևը հանդիպել է Սլովակիայի նախագահի հետ
7311:34
«Միջազգային ԶԼՄ-ները փորձում էին Ադրբեջանին ներկայացնել որպես Ղարաբաղյան հակամարտության մեղավոր կողմ»․ Հաջիև
8611:10
«ԱՄՆ-ն առաջիկայում կհարվածի Նաթանզի միջուկային օբյեկտին»․ Թրամփ
13710:08
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ»
7709:06