Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մասնակի է բավարարել քննիչի միջորդրությունը, ով պահանջել էր ժամկետը երկարաձգել 2 ամսով։
«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ 2-րդ, թե՛ 3-րդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ՝ կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- դատական նիստից հետո հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2010:12
«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին (տեսանյութ)
6610:06
«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
5309:42
Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»
6709:06
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին
11808:54
«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար
9108:48
«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան
11703:06
«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
11902:06