«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ Ալեն Սիմոնյան
![]() 810 Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 14:48 «Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք։ Խոսքը հեռավոր ապագայի մասին չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ժնևում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպմանը։ «Կա ընկալում, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով․ «Հանդիպման ժամանակ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ ասում են՝ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չի, ասաց՝ մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ևս ցանկանում է հարցը մեկընդմիշտ փակել, թեպետ նրանց համար էլ հեշտ չէ, քանի որ տարիներ շարունակ մենք էլ իրենց համար ենք եղել «դուշման», «օկուպանտ»։ «Իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ չփորձի էլի նախկին սովետական երկու երկրներին կռվացնել»,- ասաց Սիմոնյանը՝ ըստ էության արդարացնելով Ադրբեջանից հնչող պահանջները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
