Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»
![]() 281 Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս Վանաձորից լուր տարածվեց, որ վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։ Սակայն իրականում ԴԱՀԿ-ն էր հանել արգելանքը, իսկ դատական արգելքը չէր վերացել, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը բողոքարկել է ԴԱՀԿ որոշումը, որ քանի դեռ դատական գործընթաներ են, ավագանու կողմից նիստեր հրավիրելու արգելքը չպիտի հանվեր, ԴԱՀԿ-ն էլ հետողորմեա է արել որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։ Կամ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, և ընտրություններ կանցկացվեին։ Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում և հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի: ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձևացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց՝ ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաև՝ ՀԱՍԿ-ին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
