«ԴՕԿ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է դաշինքով». Վարդան Ղուկասյան
![]() 392 Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 09:00 ԴՕԿ կուսակցության լրատվականը տարածել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր, անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխտիր բոլոր հարթակներում: Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։ Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։ Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։ Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, Կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։ Որոշված է՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով»: Աղբյուրը` ԴՕԿ կուսակցության լրատվական |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
