Քաստինգը հայտարարված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլեւ՝ համացանցում: Նա դարձել է ամեն ինչի մասնագետ եւ ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ՝ ԱԺ նախագահի պաշտոնում, հաջորդ ժամկետի համար: Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել: Չափանիշներն են՝ իրեն հավատարմությունը, իր որոշած թիրախներին թունդ հայհոյելը, իր ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցելը, եւ հիմա սկսվել է ինքնառաջադրման փուլը։ Սակայն ՔՊ-ում համոզված են, որ Ռուբինյանը «չի ձգում» այդ պաշտոնի համար․ նա աչքի է ընկնում իր հախուռն, կոնֆլիկտային բնավորությամբ եւ չի կարող օրենսդիր կառույցը ղեկավարել։ Մյուս թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ շատ է վարկաբեկված: ՔՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է եւ հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված: Այս ենթադրությունը բխում է նաեւ այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ»:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
5402:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
7201:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
6700:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
7300:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
96Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
86Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
99Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
99Երեկ, 18:12