Կիրակի, 23 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին
191
Այսօր, 20:36

Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։

Մասնագետները բարձրաձայնում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման վերաբերյալ մի շարք խնդիրների մասին՝ եզրահանգելով․ «Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»։

Բացը նամակը՝ ստորև․

«Մենք՝ Հայաստանի ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մի շարք մանկավարժներ, բաց նամակ ենք հղում՝ բարձրաձայնելու մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին և կազմակերպմանը։

ԲՈՂՈՔ–ԴԻՄՈՒՄ

Ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ սույն դիմումով հայտնում եմ, որ մասնակցել եմ ռուսաց լեզվի կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։

Մասնավորապես՝

1. Տեսական բաժնի կառուցվածքի խախտում. ուղեցույցում նշված էր, որ թեստը պետք է ներառի տասը տեսական հարցեր։ Փաստացի այդ բաժինը լիովին բացակայել է, և դրա փոխարեն ավելացվել են շարահյուսական առաջադրանքներ, ինչը չի համընկնում ուղեցույցի պահանջներին։

Հարցերի ընդհանուր քանակի անհամապատասխանություն.
թեստը հայտարարված էր որպես 40 հարցից բաղկացած քննություն, սակայն իրականում ներկայացված էր միայն 38 հարց։ Այս տարբերությունը խախտում է թեստի ամբողջականությունն ու կառուցվածքային ամբողջականությունը։ Չկար տարբերակների դիմաց համարակալման համակարգ, ինչն առաջացնում է դժվարություններ ատեստավորման գործընթացում։
Պատասխանների ձևաչափի սխալ ներկայացում (9 տարբերակներից 3 ճիշտ)
Թեստում առաջարկվում էին 9 պատասխանների տարբերակներ, սակայն չէր նշված, որ դրանցից միայն երեքն են ճիշտ։ Հրահանգի բացակայության պատճառով մասնակիցները ստիպված են եղել գուշակել ձևաչափը՝ ենթադրելով, որ ճիշտ պատասխանների թիվը երեքն է։ Ավելին՝ այս ձևաչափը նախատեսված էր այն տեսական հարցերի համար, որոնք չէին ներառվել թեստում, ինչի հետևանքով առաջացել է մեթոդական հակասություն։
Բովանդակության անհամաչափ բաշխումն ըստ բաժինների
Թեստում առկա էր ակնհայտ անհամաչափություն.
-Շարահյուսության բաժինը ներկայացված էր չափազանց մեծ ծավալով։
-Իսկ այնպիսի կարևոր բաժինները, ինչպիսիք են՝ բառապաշարը, ուղղագրությունը, բառագիտությունը, ձևաբանությունը, ընդգրկված էին ընդամենը մեկական հարցով։ Այս բաշխումը չի համապատասխանում հայտարարված չափորոշիչներին և չի ապահովում գիտելիքների հավասարաչափ ստուգում։
Այս տարի ատեստացիան զգալիորեն դժվարացվել է, ինչը բացասական ազդեցություն է թողել ատեստավորվողների արդյունքների վրա։ Հայաստնի Հանրապետությունում այն արդեն դասակարգվում է օտար լեզուների շարքում, սակայն քննության ընթացքում նկատվեց թեստի մակարդակի բարդացում։

Պահանջ՝ ճիշտ նշված բոլոր տարբերակների համար միավորներ նախատեսելու մասին:
Քանի որ սխալ հրահանգը և թեստի կառուցվածքային թերացումները եղել են կազմակերպիչ մարմնի անփութության հետևանք, խնդրում եմ վերանայել գնահատականները և միավոր տալ բոլոր այն պատասխաններին, որոնք ճիշտ են նշված մասնակիցների կողմից, անկախ նրանից՝ քանի ընտրություն է արվել։ Թեստի ներկա կառուցվածքը և սխալ հրահանգները չպետք է բացասաբար ազդեն մասնակիցների արդյունքների վրա։
Հաշվի առնելով վերը նշված բոլոր անհամապատասխանությունները՝ խնդրում ենք.

1. Տալ պաշտոնական պարզաբանումներ՝ խնդիրների վերաբերյալ։
2. Վերանայել գնահատման համակարգը և ապահովել արդար գնահատում, ներառյալ՝ ճիշտ նշված բոլոր պատասխանների հաշվարկը։
3. Վերանայել թեստի կառուցվածքը և այն համապատասխանեցնել հրապարակված ուղեցույցին։
4. Ավելացնել բոլոր մասնակիցների 9 տարբերակով հարցի պատասխանների միավորները, ավելացնել՝ ըստ նշված քանակի։

Օտար լեզուների միջին արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաց լեզվի ատեստացիայի միջին գնահատականներն ընկած են, ինչը վկայում է ոչ միայն դժվարացման, այլ նաև՝ թեստի և ուղեցույցի անհամապատասխանության մասին։ Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով։

Շնորհակալություն ուշադրության համար։
Սպասում եմ Ձեր արձագանքին՝ սահմանված կարգով։

Հարգանքներով, ռուսաց լեզվի ուսուցիչներ՝

Աստղիկ Սրապյան

1․Արմինե Խաչատրյան

2․Նելլի Նասիբյան

3․Զարինե Խոսրովյան

4․Արմինե Կիրակոսյան

5․Ռուզաննա Բաղդասարյան

6․Էլլադա Աղաբաբյան

7․Հասմիկ Պետրոսյան

8․Իրինա Սահակյան

9․Հասմիկ Բաղդասարյան

10․Ռուզաննա Բաղդասարյան

11․Լաուրա Գրիգորյան

12․Կարինա Հայրապետյան

13․Ռուզաննա Հակոբյան

14․Սվետա Հակոբյան

15․Էլինա Սարկիսյան

16․Աննա Թունյան

17․Անյուտա Արիստակեսյան

18․Թագուհի Վարդանյան

19․Սիրուշ Հակոբյան

20․Գայանե Վարդանյան

21․Արևիկ Խնկոյան

22․Ալինա Սահակյան

23․Գալինա Պետրոսյան

24․Սաթենիկ Սարգսյան

25․Վալետա Օսիպյան

26․Սոնա Սահակյան

27․Սիրունյան Ադելինա

28․Անյա Գրիգորյան

29․Կարինա Պետրոսյան

30․Աննա Դավթյան

31․Եվգենիյա Պետրոսյան

32․Սիրանուշ Սիմոնյան

33․Սվետա Հակոբյան

34․Հակոբյան Աիդա

35․Համեստ Ծաղկյան

36․Լիդա Կարագյան

37․ ՆաիրաՄալխասյան

38․ ՍիմոնյանՇուշաննա

39․Նաիրա Հակոբյան

40․Լիլիթ Մկրտչան

41․Ավագյան Ջուլիետա

42․Լաուրա Մկրտչյան

43․Զոյա Սարուխանյան

44․Մարգարիտա Առուստամյան

45․Շողիկ Գալուստյան

46․Աղունիկ Աջամօղլյան

47․Ելիզավետա Աբաջյան

48․Նոնա Ժամհարյան

49․Անժելա Մանվելյան

50․Նատալյա Հովհաննիսյան

51․Արմինե Գալստյան

52․Անահիտ Թորոսյան

53․Մարիա Ռուբենյան

54․Մարինա Հարությունյան

55․ Էմմա Առաքելյան

56․ Նինա Հովհաննիսյան

57․Սեդա Հարությունյան

58․Լիաննա Մքոյան

59․ Անահիտ Սարգսյան

60․ Մանուշակ Բալաբեկյան

61․ Անի Վարդազարյան

62․Ինգա Վարտանյան

63․Լաուրա Թամազյան

64․Լիլիա Իսրայելյան

65․ ԳայանեՆազարյան

66․ Ռոզա Բայանդուրյան

67․Լիաննա Կարագյան

68․ Հերմինե Բագրատյան

69․ Հայկուշ Զաքարյան

70․Թամարա Թորոսյան

71․ Արևիկ Կարապետյան

72․Տարոն Պապիկյան

73․ Արմինե Արամյան

74․Հայկուշ Գրիգորյան

75․Բեսպալայա Լյուդմիլա

76․Անահիտ Թորոսյան

77․Անժելա Հակոբյան

78․Զարուհի Հարությունյան

79․Անահիտ Բերբերյան

80․ Սոֆյա Սահակյան

81․ Զեմֆիրա Վարդանյան

82․ Լյուդմիլա Մեժլումյան

83․Հասմիկ Խաչատրյան

84․Նատալյա Բալյան

85․ Արևիկ Կարապետյան

86․Գոհար Հարությունյան

87․ Թագուհի Օհանյան

88․ Անետտա Խաչիկյան

89․ Աննա Մելիքյան

90․ Ամալյա Խաչատրյան

91․Լիլիաննա Հարությունյան

92․ Մարիաննա Մինասյան

93․ ՆարեՄխիթարյան

94․Անի Զաքարյան

95․Անի Ստեփանյան

96․Տաթևիկ Հովհաննիսյան

97․ ՆատաշաՍայամյան

98․ ՍաթիՍարգսյան

99․Հասմիկ Մակարյան

100․Հերսիլիյա Արամյան

101․Յանա Էլչիյան

102․Տաթևիկ Չոբանյան

102․Սոնա Պողոսյան

103․ ՄանյաՄարկոսյան

104․ Արփինե Մկրտչյան

105․ Թամարա Հակոբյան

106․ Լուսինե Ավետիսյան

107․ Հերիքնազ Պետրոսյան

108․ Սաթենիկ Դարբինյան

109․Ալբինա Սարգիսյան

110․Գայանե Կարապետյան

111․Կարինե Ավետյան

112․Աննա Մովսիսյան

113․Վեներա Ավետիսյան

114․Լիանա Լալայան

115․ Լուսինե Սարգսյան

116․ Գրետա Այվազյան

117․Մարինե Կոստանյան

118․Անահիտ Միրզոյան

119․ Կարապետյան Արևիկ

120․ Ռուզաննա Աբրահամյան

121․ Աննա Կարապետյան

122․Սաթեն Ավետիսյան

123․Ալլա Մուսաելյան

124․ Աննա Սարգսյան

125․ Ժաննա Ղազարյան

126․Վիոլետա Կարապետյանց

127․Դանգյան Կարինե

128․Տատյանա Իսկանդարյան

130․Տամարա Մարտիրոսովա

131․Ռոզալիա Վերդյան

132․Անուշ Միրումյան

133․Բարսեղյան Անուշ

134․Գայանե Բարսեղյան

135․Արմինե Բալասանյան

136․ Նելլի Անդրեասյան

137․Լիանա Հայրապետյան

138․Ռուզաննա Աբրահամյան

139․ Տաթևիկ Քամալյան

140․Լուսինե Դավիդյան

141․Էլինա Սարկիսյան

142․Նարինե Բադալյան

143․Գայանե Գրիգորյան

144․Իննա Բաբայանց

145․Լաուրա Գրիգորյան

146․Հայկանուշ Գրիգորյան

147․Աննա Թոսունյան

148․Ալբինա Սարգսյան

149․Վիկտորյա Հակոբյան

150․Շողիկ Գալուստյան

151․Աննա Եգանյան

152․Իրինա Գազարովա

153․Նարինե Մելքոնյան

154․Անգելինա Մկրտչյան

155․ Գայանե Բարսեղյան

156․Լիաննա Հայրապետյան

157․Կարինե Մակարյան

158․Սիրանուշ Մալինցյան

159․Նորա Ասկարյան

160․ Վիոլետա Կարապետյանց

161․Անյա Ազիզյան

162․Տոմա Համբարյան

163․Լուսինե Ավետիսյան

164․Նարե Մխիթարյան

165․Անի Առաքելյան

166․Ինեսա Մարգարյան

167․Թամարա Համբարյան

168․Լուսինե Հովհաննիսյան

169․Էլլա Բեգլարյան

170․Մարգարիտա Երիցյան

171․Գայանե Խոյեցյան

172․ Մերի Գյուլումյան

173․Իլոնա Ազարյան

174․Արմենակ Ծատուրյան

175․Անուշ Ադամյան

176․Իրինա Ասատրյան

178․Արմինե Հայրապետյան

179․Կարինե Փիրումյան

180․Կարինե Եսայան

181․Նաիրա Հովհաննիսյան

182․Շողեր Ստեփանյան

183․Հերմինե Շահինյան

184․Օլգա Բաղդասարյան

185․ Տիգրանուհի Սուքիասյան

186․ Սիրարփի Մուրադյան

187․Ռուզաննա Հակոբյան

188․Ալեվտինա Հարությունյան

189․Սոֆյա Սահակյան

190․Շուշան Խաչատրյան

191․Անուշ Աբալյան

192․Նանար Սալնազարյան

193․Միլենա Եղոյան

194․Մարինե Ղանդիլյան

195․Լիլիթ Քյարունց

196․Արաքսյա Լալայան

197․Անի Աթյան

198․Ազատուհի Մուրադյան

199․Գոհար Գևորգյան

200․Թագուհի Օհանյան

201․Լուսինե Հարությունյան

202․Մարինե Պողոսյան

203․Նարինե Գասպարյան

204․Նաիրա Մալխասյան

205․Շողեր Ստեփանյան»։