«Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր»․ Գեղամ Մանուկյան
![]() 373 Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 21:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Բեյրութից ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից՝ ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցային փաստաթղթերի հրապարակմանը՝ կից գրառմամբ․ «Լեռը մուկ ծնեց կամ կառավարությունը իբր հրապարակել է Արցախյան բանակցությունների փաստաթղթերը»։ «Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է և հրապարակել է Արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր․․․ Սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը և այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժվել է, և հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարցը։ Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցավոք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց և 2020 թվականին, հետագայում նաև 22-ին, և վերջնարդյունքում 23-ին՝ Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով»,- նշել է Մանուկյանը։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
599Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
495Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
287Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
345Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
245Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
213Երեկ, 16:18
«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան
292Երեկ, 16:09
«Առողջության ապահովագրությունը մի կոճակ չէ, որ սեղմենք, և 100%-ով աշխատի»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
237Երեկ, 15:42
