«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 74 Այսօր, 16:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, և մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում և լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետևաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետևում է, մեր ետևում է և երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունն ուժեղ է, մեր բանակն ուժեղ է, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»․ սա հատված է Իլհամ Ալիևի երեկվա ելույթից, որը նա հնչեցրել է օկուպացված Մարտունիից։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան
517:30
«Ադրբեջանի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին»․ Տիգրան Աբրահամյան
3217:24
Վարշավայում Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույց է ունեցել (տեսանյութ)
3117:18
«Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հայտնել է հրաժարականի մասին՝ Էփշթեյնի հետ կապերի ֆոնին»․ #Reuters
8017:07
«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան
6416:48
Լուկաշենկոն և Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում
10216:46
«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8016:06
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան
12615:48
