«Մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 263 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 19:42 «Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր էիք ռիսկերը գնահատել, պարտավոր էիք ստեղծված իրավիճակում ճիշտ վերլուծություն անել, հնարավորությունները գնահատել և ինչքան էլ ցավոտ լիներ, հարցերին պատասխանել։ Դուք սովորական քաղաքացի չէիք, դուք ՀՀ վարչապետն էիք՝ և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո։ Այս հարցերի պատասխանները դուք պիտի տաք մեր ժողովրդին։ Պարզ հարց եմ տալիս՝ բարձր լեգիտիմություն ունենալով՝ ինչո՞ւ ժողովրդի հետ չեք խոսել։ Եկել հասել է պատերազմի, և ըստ օդում կախված տվյալների, պատերազմի ամենաթեժ պահին դուք Շահումյան եք պահանջել։ Դուք պիտի գնահատեիք՝ մենք ինչքան ռեսուրս ունեինք, ինչքան զինտեխնիկա ունեինք, ինչո՞ւ եք գցում նախկինների վրա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ժողովրդի հետ այդ թեմայով չեմ խոսել, որովհետև 2019-ից հետո ուզեցել ենք հասկանալ, բովանդակության մեջ խորանալ, դա պարզ հարց չէ․․․ Չեմ խոսացել, որովհետև էդ պահին անհրաժեշտ ծավալի փաստեր և փաստարկներ չեմ ունեցել դրա մասին խոսելու, որովհետև իրադրության գնահատման փուլ է եղել։ Երկու անգամ կարդացած՝ դուրս գամ, եզրակացություններ անե՞մ․․․ Նախկին արտգործնախարարներին կանչել եմ, մեկ ժամ, թե երկու ժամ խոսել է, տեսել եմ ոնց որ ասուլիսում խոսելիս լինի, էլ չեմ էլ հանդիպել, որովհետև եկել է նստել, հեքիաթներ է պատմել, ես տեսել եմ, որ իր պատմած հեքիաթները իմ առաջ դրած թղթի հետ կապ չունի։ Ժամավաճառությամբ զբաղվեի՞․․․ Մենք ինտուիտիվ սկսել ենք ինֆորմացիան ստանալ, մշակել, ստանալ, մշակել, մինչև հասկացել ենք՝ ժողովուրդ ջան, սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ․․․ Հայաստանի Հանրապետությունը պետություն է՝ քան երբևէ, անկախ է՝ քան երբևէ, ինքնիշխան է՝ քան երբևէ»։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
568Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
478Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
278Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
330Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
239Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
210Երեկ, 16:18
«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան
283Երեկ, 16:09
«Առողջության ապահովագրությունը մի կոճակ չէ, որ սեղմենք, և 100%-ով աշխատի»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
232Երեկ, 15:42
