«Չեմ ուզել, չեմ առաջադրվել, գամ ԱԺ, ի՞նչ անեմ, ավելի լավ է մի մեծ համակարգ ստեղծեմ»․ Խաչատուր Սուքիասյան
![]() 361 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 21:12 «Չեմ ուզել, չեմ առաջադրվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի համամասնական ցուցակում չընդգրկվելու վերաբերյալ հարցին։ «Չեմ ուզում գամ, իմ ժամանակն այստեղ ծախսեմ, հիմա ես կարող եմ գնալ, ստեղծագործական ինչ-որ մի բանով զբաղվել, հնարավոր է դասախոսություն, հնարավոր է նոր ինչ-որ մտքեր գեներացնեմ․․․»,- պարզաբանել է պատգամավորը։ Հարցին՝ արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը քննարկել է, Սուքիասյանը պատասխանեց, որ չի քննարկել․ «Ես երդվում եմ, ինձ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել։ Առաջին անգամ ինձ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, որ ես գամ, բայց ես արդեն երկար ժամանակ է, ասում էի, որ չեմ ուզում, բայց ես Նիկոլ Փաշինյանի հետ եմ, Նիկոլ Փաշինյանի գործողությունը ես գնահատում եմ բարձր․ այդ խնդիրը չունենք, բայց չեմ ուզում գալ Ազգային ժողով, չեմ ուզում․ գամ՝ ի՞նչ անեմ, ավելի լավ է մի մեծ համակարգ ստեղծեմ»։ |

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
15416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
15815:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
26714:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
28113:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
24011:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
29910:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
11110:00
