ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը. «Հրապարակ»
![]() 235 Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած իշխանության ճնշումներին, Գյումրու ընդդիմադիր ավագանին դիմադրում է․ տեւական ընդմիջումից հետո երեկ ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ ապահովելով ավագանու բնականոն ընթացքը: Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած Կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը: Ղուկասյանին եւ ավագանու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետեւողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վայր դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա, եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։ Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրներին կալանավորեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչեւ փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա: Մեր տեղեկություններով, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին՝ հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն՝ հանձին Մարտուն Գրիգորյանի որդուն»:
|

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
15416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
15815:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
26714:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
28113:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
24011:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
29910:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
11110:00
