«Բանակի համալրումը բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, այլ բազային աշխատավարձի բարձրացումը». Սեյրան Օհանյան
![]() 311 Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 11:24 «Ընդհանուր առմամբ Զինված ուժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի հաշվարկների անհրաժեշտություն ունեն: Բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով. օրինակ՝ երկու հավասարաչափ պաշտոններ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում: Չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի լավ վիճակում է գտնվում: Կամ հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում, բայց իր ենթակաները, մանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ, ժամանակ չունեն նախապատրաստվելու»,- ԱԺ նիստում նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին. «Ատեստացիայի անցկացման արդյունքում ի՞նչ որոշում է ընդունվում»: պապիկյանը պաստասխանեց. «Ատեստավորման նպատակը տվյալ զինծառայողի որակավորումը հստակեցնելն է տվյալ ժամանակահատվածում»: Իսկ Օհանյանը արձագանքեց. «Զինված ուժերի համալրման ընթացքը բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, այլ բազային աշխատավարձի բարձրացումը բոլոր կատեգորիաների համար»: |

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
15416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
15815:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
26714:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
28113:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
24011:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
29910:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
11110:00
