«Դպրոցներում տարածված են միջանձնային հարաբերությունների հարցերը. անչափահասների տեսուչները թերացե՞լ են». Գառնիկ Դանիելյան
![]() 198 Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 12:36 «Մեր դպրոցներում, կրթօջախներում վերջերս տարածված են միջանձնային հարաբերությունների հարցերը, տեսանյութեր հրապարակվեց, դրանից առաջ թմրանյութերի շրջանառության հետ կապված խնդիրներ կար Մխչյան գյուղում և այլ տեղերում. ժամանակին կային անչափահասների գծով տեսուչներ, հիմա խնդիրը ինչո՞ւմն է, թերացե՞լ են այդ գործի պատասխանատուները: Դուք հետևություններ արե՞լ եք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում»,- ԱԺ նիստում, դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Ղաքզարյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ղազարյանը պատասխանել է. «Ներկայումս անչափահասների հետ աշխատանքի ֆունկցիոնալը չի անհետացել, այն համայնքային ոստիկանության գործունեության տիրույթում է: Յուրաքանչյուր դեպքով արվում են հետևություններ, ձեռնարկվում են քայլեր: Մենք շարունակաբար աշխատանքներ ենք տանում կրթական հաստատությունների հետ, որպեսզի դեպքերը քչանան»: Դանիելյանն արձագանքել է, որ «ամեն դեպքում այս հարցում հսկայական անելիքներ կան, իսկ եղած գործիքակազմը բավարար չէ»: |

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
15416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
15815:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
26714:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
28113:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
24011:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
29910:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
11110:00
