Նիկոլ Փաշինյանը նորից կեղծ օրակարգով բոլորին «ֆռռացնում» է․ Ոսկան Սարգսյան
![]() 253 Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 14:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նորից կեղծ օրակարգով բոլորին շեղում, «ֆռռացնում է»։ Ի՞նչ կապ ունի, թե Արցախի հարցով անցած 25 տարում ինչ են բանակցել, չէ որ այդ առաջարկները փաստաթուղթ չեն դարձել, բանակցությունների ժամանակ կարելի է շատ բան քննարկել; Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարել է, որ ինքն իրավասու չէ բանակցել Արցախի հարցով, հետո հայտարարել է, որ ինքը բանակցում է սեփական, զրոյական կետից, ինչ ուզում է, բանակցում է, Իլհամ Ալիևն էլ կիրթ ու կառուցողական է։ Դուշանբեի վերելակում թաքուն պայմանավորվել է Ալիևի հետ, հետո հրապարակել է հիմնախնդրի կարգավորման Մյունխենյան անհեթեթ սկզբունքները։ Փաշինյանը կամա թե ակամա ձախողել է բանակցությունները, Իլհամ Ալիևին պատերազմ սկսելու իրավական հիմքեր է տվել։ Արցախյան հարցն ի՞նչ կապ ուներ Սյունիքով միջանցք հանձնելու հետ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված էր որպես հաղորդակցության ուղիների բացում։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն արյունալի պատերազմով, հսկայական կորուստներով հանձնեցին Արցախը, հետո՝ Հայաստանի սահմանամերձ տարածքները, եթե խորհրդարարանական ընտրություններով վերարտադրվեն, Հայաստանից, որպես պետություն, բան չի մնալու։ Պարտվածները, կապիտուլյացվածները, ձախողվածները, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 7 տարի նույն դասարանում մնացածները պետք է հեռանան, սակայն իշխանություն- կերակրատաշտից համառորեն չեն պոկվում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այս խեղկատակությունը ինձ հիշեցնում է «Քաջ Նազարը» հեքիաթը». Նաիրի Հոխիկյան
120Երեկ, 18:00
«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան
108Երեկ, 17:30
«Ադրբեջանի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին»․ Տիգրան Աբրահամյան
146Երեկ, 17:24
Վարշավայում Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույց է ունեցել (տեսանյութ)
114Երեկ, 17:18
«Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հայտնել է հրաժարականի մասին՝ Էփշթեյնի հետ կապերի ֆոնին»․ #Reuters
253Երեկ, 17:07
«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան
131Երեկ, 16:48
Լուկաշենկոն և Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում
224Երեկ, 16:46
«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
127Երեկ, 16:06
