«Ինչո՞ւ էս թուղթը ստանալուց հետո Փաշինյանը սաստկացրեց հռետորաբանությունը». Արթուր Խաչատրյան
![]() 373 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 12:36 Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ 2019թ. փաստաթղթի վերաբերյալ իր հարցին, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Համեմատեք այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել այս թղթով, եթե Փաշինյանը համաձայնվեր, և համեմատեք այն իրավիճակը, որն ունենք այսօր: Ինչո՞ւ էս թուղթը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը սաստկացրեց իր հռետորաբանությունը. գիտակցաբար դա արե՞ց, թե՞ չէր հասկանում: Վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ գիտակցաբար է տարել սաբոտաժի»: Հիշեցնենք՝ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Փաշինյանին, Խաչատրյանն ասել էր. «Ուզում եմ հարցնել այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019-ի հունիսին: Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը, ՀՀ-ն դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներց մեկը և այլն: Դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ»: Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. «Երբևէ, որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունը եղել է այն և կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարկված Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ի՞նչ է նշանակում՝ ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև՝ ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն: Այսինքն՝ ձեր մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն»: |

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10618:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
12617:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
20416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
17715:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
30414:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
29813:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
25911:41
