«2019-ի հունիսին ձեզ ներկայացված փաստաթղթում ամրագրված էր, որ ԼՂ ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը. ինչպե՞ս եք արձագանքել». Արթուր Խաչատրյան
![]() 482 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 17:06 «Ուզում եմ հարցնել այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019-ի հունիսին: Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը, ՀՀ-ն դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներց մեկը և այլն: Դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ»,- հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այն, ինչ ասացիք, ուղիղ հակառակն է գրված. «Երբևէ, որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունը եղել է այն և կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարկված Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ի՞նչ է նշանակում՝ ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև՝ ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն: Այսինքն՝ ձեր մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն»,- հավելեց վարչապետը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12203:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
188Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
251Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
307Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
235Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
316Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
360Երեկ, 16:09
