«Իսկ մեզ մոտ շարունակում են խոսել ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի իշխանությունները որոշել են պետական բուհերը դարձնել բացառապես անվճար։ Սա ոչ միայն սոցիալական, այլ նաև ռազմավարական քայլ է, քանի որ վրացական պետությունն ակնհայտորեն ընտրել է ճիշտ զարգացման ուղին՝ հասկանալով, որ որակյալ կրթությունը կարևոր հիմք է ուժեղ տնտեսության, մրցունակ մասնագետների և կայուն աշխատաշուկայի համար։
«Կրթություն-մասնագետ-որակյալ աշխատակից» շղթան Վրաստանում այս քայլով մոտ ապագայում, մեծ հավանականությամբ, կտա էլ ավելի դրական արդյունք:
Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։
Մինչ հարևան երկիրը ներդրումներ է կատարում կրթության մեջ, մեզ մոտ կրթության համակարգի գերեզմանափորները շարունակում են խոսել բուհական միավորումների, «օպտիմալացման» և այս ամենի վրա կպցրած ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին։
Այդ նախագիծը ոչ միայն չունի իրագործման իրական հեռանկար, այլ նաև ծառայում է մեկ նպատակի՝ բուհերի կրճատման ու դրանց պատմական, մշակութային ու ակադեմիական հիշողության վերացման համար։
Այս քայլերի հետևանքով դեգրադացվում է և՛ համալսարանական միջավայրը, և՛ կրթական որակը։ «Բուհական ռեֆորմ» անվամբ ներկայացված այս քայքայումը ոչ թե տանում են զարգացման, այլ հակառակը՝ խորացնում են կրթական և դրա շղթայական հետևանքների որակի անկումը, կրճատում գիտակրթական ներուժը:
Էլ չեմ խոսում քոլեջների մասին, որոնք դարձել են յուրօրինակ խոշոր բիզնես՝ հաշվի առնելով հայերի ցուցամոլության բնավորությունը»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48