«Եթե 20000 դրամ բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27000, այլ` 35000 դրամ». Նիկոլ Փաշինյան

«Նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցության ժամանակ նա ասում էր, որ հիսունքանի հազար դրամ թոշակ է ստանում և դրանից մոտավորապես 27-28000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում, և ասում էր, որ կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Ես արձանագրեցի ինձ համար, որ եթե մենք, օրինակ, վերցնենք և 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով և այլն և այդպես շարունակ։ Մենք սովորաբար ի՞նչ ենք անում. ասում ենք՝ դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35.000 դրամ, բայց մեկ է 35.000 դրամով էլ տունը չի տաքանում։ Տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը՝ պետք է, մեծ հաշվով, փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18.000 դրամ և ներդրումներ անենք, որպեսզի տունը, բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»,- հավելեց Փաշինյանը։

«Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան». Արթուր Խաչատրյան
3301:00
«Ռուսաստանն ավելին է, քան ռազմավարական գործընկերը». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
62Երեկ, 23:12
«19 դեմք. 19 ճակատագիր. 1 պահանջ՝ ազատություն». ՀՅԴ (լուսանկար)
91Երեկ, 17:48
«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան
129Երեկ, 17:30
«Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ»․ Ֆիդան (տեսանյութ)
170Երեկ, 17:18
«Մի՛ զարմացեք, եթե մի օր ինֆորմացիա ստանաք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում»․ Սուրեն Ներսիսյան
93Երեկ, 17:06
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
73Երեկ, 17:00
«Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է»․ Վերոնիկա Զոնաբենդ
73Երեկ, 16:42