Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ աշխատանքից ազատումներ չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։
Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։
Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։
Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:
Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։
Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։
Սակայն տպավորություն էր, որ դա նախարարի համար կարծես թե բնականոն երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործվում է անորակ: Բայց այլևս ազատումներ չկան»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48