«Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է»․ Մարիա Գաբրիելյան
![]() 457 Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 19:00 Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով Հալեպում այս պահին տիրող իրավիճակը՝ հատկապես տրամադրությունները հայ բնակիչների շրջանում: «Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,-նշեց Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ: Նա մանրամասնել է, որ սիրիական բանակը ի վերջո կարողացել է մտնել այն շրջաններ, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։ «Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները: Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,-հայտնել է Մարիա Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ այդուհանդերձ, վերջին ժամերին Շեյխ Մաքսուդ շրջանում խնդիր է ծագել, որովհետև քրդական ուժերը մերժել են դուրս գալ, ինչի պատճառով սիրիական բանակը շրջանը դատարկելու նոր ժամկետ է տվել քրդերին: Նա նշեց, որ ամեն ժամ իրադարձությունը փոփոխությունների է ենթարկվում, և հավանական են նոր բախումներ: «Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասել է Գաբրիելյանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրադրություն է քաղաքի հայ բնակչության շրջանում, Գաբրիելյանը նշել է, որ հայերը շատ չեն տուժել: «Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,- շեշտել է Գաբրիելյանը: Նա հավելել է, որ այս շրջանները քրդական ուժերից դատարկվելուց հետո պիտի սկսվեն ականազերծման գործողությունները և շրջանի անվտանգության ապահովման աշխատանքները։ «Ենթադրվում է, որ կիրակի պետական, կրթական բոլոր հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքները և քաղաքն իր բնական հունի մեջ կմտնի»,- նշել է Մարիա Գաբրիելյանը։ Նա նաև հայտնել է, որ սիրիական բանակը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 16։00-18։00 միջանցքներ է բացելու նրանց համար, որոնք կցանկանան դուրս գալ Շեյխ Մաքսուդ շրջանից, ինչպես նաև քրդական ուժերին կոչ է արել հանձնել զենքերը։ Մարիա Գաբրիելյանի կարծիքով՝ այդ պայմանները չկատարելու դեպքում սիրիական բանակը, բնականաբար, ռազմական քայլերի կդիմի։
|

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
535Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
459Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
267Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
313Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
234Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
205Երեկ, 16:18
«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան
270Երեկ, 16:09
«Առողջության ապահովագրությունը մի կոճակ չէ, որ սեղմենք, և 100%-ով աշխատի»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
227Երեկ, 15:42
