Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան

«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
97
Այսօր, 20:24

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից՝ վարչապետ ընտրվելու դեպքում: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ երբ պրոցեսները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Պրոցեսները միշտ ավելի շուտ պետք է սկսել, այնտեղ կան տեխնիկական խնդիրներ, երկրների միջև բյուրոկրատական հարցեր»։

Ճշտող հարցին, թե չե՞ն սպասելու, Կարապետյանը պատասխանել է, որ պրոցեսները պետք է շուտ սկսել, որպեսզի հասնեն ճիշտ ժամանակին։

Հարցին՝ ճիշտ ժամանակը ե՞րբ է, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ճիշտ ժամանակը երբ մեր հանրությանը կներկայացնենք Սամվել Կարապետյանին մեր երկրի վարչապետ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: