«Եղբայրաբար ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման օրակարգին միացած քահանաների խիզախ քայլը». Նիկոլ Փաշինյան
![]() 186 Երեկ, 22:56 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով թվարկել է ՀԱՍԵ «բարենորոգման» օրակարգին միացած հոգևորականներին և ողջունել նրանց հայտարարույթունները։ «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հավատարիմ բարեպաշտ քահանաներ միանում են եկեղեցու բարենորոգման օրակարգին: Այս պահի դրությամբ այսօր բարենորոգման օրակարգին միացել են Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի, Պարթև քահանա Մուրադյանը՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի, Շմավոն քահանա Ղևոնդյանը՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի, Անուշավան քահանա Կոշեցյանը՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Արարատ քահանա Օրդոյանը՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Աշոտ քահանա Սաֆարյանը՝ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մաշտոց քահանա Ստեփանյանը՝ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի եկեղեցի, Մովսես քահանա Աշուրյանը՝ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի եկեղեցի, Մկրտիչ քահան Մուշադյանը՝ Վաղարշապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Պողոս քահանա Միքայելյանը՝ Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցի, Հովհաննես քահանա Մաթևոսյանը՝ Խաչիկ գյուղի եկեղեցի, Գալուստ քահանա Սահակյանը՝ Ջերմուկի եկեղեցի, Զգոն քահանա Աբրահամյանը՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի: Ողջունում եմ այս հայտարարությունները, ուզում եմ եղբայրաբար ողջունել ձեր խիզախ քայլը, իմ և ՀՀ կառավարության աջակցությունն ունեք: Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու այլ բարեպաշտ քահանաներ, եպիսկոպոսներ, աբեղաներ, վարդապետներ նույնպես կմիանան: Իմ խոնարհումը ձեր խիզախ քայլի առաջ»,- ասել է Փաշինյանը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Փոփոխությունը տեղի է ունեցել Վաշինգթոնի ճնշմամբ՝ ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում»․ Սուրեն Սարգսյան
27003:06
«Ո՞րն է չբանավիճելու պատճառը, ՔՊ-ականները կծո՞ւմ են»․ Դանիել Իոաննիսյան
18302:06
«Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է»․ Վահե Հովհաննիսյան
210Երեկ, 23:24
«Եղբայրաբար ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման օրակարգին միացած քահանաների խիզախ քայլը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
186Երեկ, 22:56
«Որպես նախկին քաղկալանավոր, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը»․ Սուրեն Սուրենյանց
272Երեկ, 21:36
«Քաղաքային իշխանություններն անհաղորդ են չմաքրված ձյան հետ կապված խնդիրներին»․ Նարինե Մկրտչյան
269Երեկ, 20:54
Թրամփը Վենեսուելայի հարցով կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ
327Երեկ, 20:34
«Տեր-Պետրոսյանի շատ թեզեր կենսական, ակտուալ նշանակություն ունեն նաև մեր օրերում»․ Սուրեն Սուրենյանց
273Երեկ, 20:12
