«Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե՛ք»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է՝ միաբանվե´ք: Նա վճռական է տրամադրված:
Լավ, մի՞թե հայրենիքն ու պետությունը պակաս կարևոր են քան միջանձնային, նեղ քաղաքական (հաճախ՝ ոչ էլ քաղաքական) շահերն ու տարաձայնությունները: Մի՞թե հայեր չենք բոլորս:
Մի՞թե դիտորդի պես պիտի նայեք, թե ինչպես են հալածում հայ եկեղեցականներին ու այլախոհներին (դա ձևակերպելով որպես ընտրություններին պատրաստվել): Դուք դեռ ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների հույս ունե՞ք:
Մի առանձին քաղաքական ուժ, որը խոստանում է միաբանել հայ ժողովրդին, սակայն պատրաստ չէ միաբանվել այլ ՀԱՅԵՐԻՑ կազմված ուրիշ ուժերի հետ, ինչպե՞ս է հանձնառում այդպիսի բարդ առաքելություն:
Չեմ կարող չասել՝ Ռուբեն Վարդանյանը բաքվի բանտում բոլորից ազատ է, անվախ է, գաղափարական է, լայնմիտ է, մեծասիրտ է, նվիրական է, նախանձախնդիր է հայրենիքի հարցերում, պրագմատիկ է ու այդպես շարունակ: Էն մարդն էլ էնտեղից է զանգ խփում:
Մենք «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությամբ տարբեր քաղաքական հայացքներ ու պատկերացումներ ունենք, բայց դա մեզ չի խանգարել միաբանվել կարևորում:
Միություն՝ կարևոր բաներում, ազատություն՝ երկրորդական բաներում, սեր՝ ամեն ինչում»:

«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
513:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
3612:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
6412:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4112:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
4912:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5611:54
«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին
14611:36
«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
5111:18