«Իրանի մասին գրառումներ և վերլուծականներ հրապարակելիս ցուցաբերեք առավել զսպվածություն և չեզոքություն». Գարիկ Քեռյան
![]() 479 Կիրակի, 11 հունվարի, 2026 թ., 16:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի մասին գրառումներ, հայտարարություններ և վրլուծականներ հրապարակելիս ցուցաբերեք առավել զսպվածություն և չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է: Այս այն երկիրն է, որ երկարատև շրջափակման երեք տասնամյակների ընթացքում իր սահմանը բաց է պահել մեզ համար: Դեռ պարզ չէ այս իրավիճակից Իրանը ինչպես դուրս կգա: Դեռ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի ներքաղաքական վայրիվերումներն ու կտրուկ փոփոխությունները տարածաշրջանային զարգացումների վրա: Հայաստանի փխրուն անվտանգային միջավայրը նկատի ունեցեք, անհեռատես և անմիտ որակումներ հնչեցնելուց առաջ: Ուկրաինական պատերազմի ավարտը չի երևում, իսկ ռուս-իրանական համագործակցությունը և 2025 թ. կնքված ռազմավարական համագործակցության մասին ՌԴ-Իրան համաձայնագիրը հուշում են, որ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական և իրանական գործոնները շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը: Հարգելի «փորձագետներ» Իրանը Վենեսուելա չէ: Մադուրոյին բռնեցին, թե չբռնեցին, վերջին հաշվով ուղղակի ազդեցություն չունի Հայաստանի համար: Հարևան հսկա երկրի ցանկացած իրադարձություն կարևոր է մեզ համար: Իրանի պետական-քաղաքական համակարգի առանձնահատկություններն ու էթնո-քաղաքական համապատկերի մասին տարրական քաղաքագիտական գիտելիքներ չունենալով ձեզ ամեն տեղ մի ցուցադրեք: Եվ ի վերջո պետք չէ անիմաստ խցկվել Իրան-Արևմուտք մեծ հակամարտության մեջ: Սահմանին կանգնած են մեր երիտասարդները, նրանք դժվար և վտանգավոր ծառայության են տանում, ի տարբերություն բազմոցներին փռված և կլորիկ գրանտներ ստացող մտքի գիգանտների»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
12303:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
12402:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
16301:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
14600:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
150Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
151Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
148Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
168Երեկ, 20:24
