«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
![]() 292 Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 11:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ֆիդանի կարևոր բացահայտումները. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։ Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն արդեն իսկ կանխորոշված է։ Ֆիդանի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ-օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է։ Այս համատեքստում խաղաղության խրախուսումը հավասար միջնորդություն չէ, այլ պարտադրված օրակարգ՝ ուղղված պարտվող կողմին։ Միաժամանակ, Ադրբեջանի «կարևորումը» վկայում է, որ Վաշինգթոնը նրան դիտարկում է որպես տարածաշրջանային առանցքային դերակատար, որի հետ ձևավորվում են ռազմավարական պայմանավորվածություններ։ Այս մոտեցումը հատկապես խոսուն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների լույսի ներքո։ Ֆիդանի հայտարարություններից հետևում է, որ այդ օրակարգը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստան–ԱՄՆ փոխգործակցության արդյունք, այլ որպես ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։ Ավելին, Թուրքիան այդ գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ներգրավված և շահագրգիռ կողմ։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆիդանի այն միտքը, ըստ որի՝ Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակների հետ՝ Ռուսաստանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Սիրիայում և այլ ուղղություններով։ Սա բաց տեքստով հայտարարություն է այն մասին, որ Անկարան իրեն ընկալում է որպես արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան շահերի գործառնական օպերատոր տարածաշրջանում։ Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձևավորում սեփական անմիջական անվտանգության համակարգ, այլ ապավինում է Թուրքիայի և Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող քաղաքական, ռազմական և լոգիստիկ ռեսուրսներին։ Սա «բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է։ Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր՝ օգտագործելով Ադրբեջանի ռազմական և էներգետիկ ներուժը՝ Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և սեփական (և արևմտյան) շահերն առաջ մղելու համար։ Հայաստանի համար սա նշանակում է, որ առկա «խաղաղության պատուհանը» բացվում է ոչ հավասարակշռված բանակցությունների, այլ քաղաքական ճնշման պայմաններում։ Այս տրամաբանության մեջ առավել մտահոգիչ է այն հետևությունը, որը բխում է Ռուսաստանի անվտանգային համակարգից Հայաստանի հրաժարվելու քաղաքականությունից։ Ֆիդանի խոսքը հստակ ցույց է տալիս, որ այդ հրաժարումը չի հանգեցնում Հայաստանի ինտեգրմանը արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Ընդհակառակը, այն բացում է ճանապարհ Հայաստանի ներառման համար թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գործող, արևմտյան շահերին սպասարկող մոդելի մեջ, որտեղ ինքնիշխանության աստիճանը նվազագույն է, իսկ քաղաքական ընտրության հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։ Այդ համատեքստում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես ռազմավարական շահերի ճարտարապետ, Թուրքիան՝ որպես գործառնական օպերատոր, Ադրբեջանը՝ որպես առաջնային գործընկեր, իսկ Հայաստանը՝ որպես ճնշման ենթակա օբյեկտ, որից պահանջվում է «խաղաղություն»՝ առանց համարժեք անվտանգության, սուբյեկտության և երկարաժամկետ երաշխիքների։ Այս պայմաններում «խաղաղության օրակարգը» վերածվում է մի մոդելի, որտեղ ուժային բալանսի բացակայությունը փոխհատուցվում է քաղաքական պարտադրանքով։ Ֆիդանի խոսքը պարզապես արձանագրում է այդ իրողությունը՝ առանց դիվանագիտական քողարկման»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
9703:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
10002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
14601:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
12800:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
145Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
145Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
144Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 20:24
