«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
![]() 327 Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 13:36 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցների թիվը և արձանագրված բռնությունն անհամեմատ ավելի նվազ է եղել։ Սա դեռևս ցուցիչ չէ, թե բողոքի բարձրակետն անցել է, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա հինգշաբթի-ուրբաթ՝ հանգստյան օրերին։ Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ բախումների ընթացքում երկկողմ զոհերի պատճառով։ Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, քանի որ իշխանությունները հիմնականում դրանք բերել են կառավարելիության դաշտ, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը։ Երեկ ինքը՝ Թրամփը, Վաշինգթոն վերադառնալիս կրկին խոսել է այդ մասին, հաստատելով, որ վերջնական որոշում չունի և քննարկվում են մի քանի տարբերակներ։ Ակնհայտ է սակայն, որ որոշումը պետք է, որ ուղղակի կապ ունենա նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Իրան-ԱՄՆ միջնորդավորված շփումների հետ, որոնք, դատելով անուղղակի ազդանշաններից, առկա են»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
9703:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
10002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
14601:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
12800:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
145Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
145Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
144Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 20:24
